Հայաստան-Թուրքիա առաջընթացն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան

Լուրեր

27.04.2025 | 19:00
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ
27.04.2025 | 18:00
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
27.04.2025 | 17:43
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն
27.04.2025 | 17:38
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող
27.04.2025 | 16:42
Փրկարարները հեռացրել են ծառը․ ճանապարհը դարձել է երթևեկելի
27.04.2025 | 16:03
Մկրտչյանը Չինաստանում այցելել է անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ
27.04.2025 | 15:38
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 27-ի դրությամբ
27.04.2025 | 15:00
Խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով․ ՀՀ ԱԳՆ
27.04.2025 | 14:19
Մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան․ Փաշինյանը շնորհավորել է Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2025 | 14:15
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին
27.04.2025 | 14:03
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին կնվազի 3-6 աստիճանով
27.04.2025 | 13:30
Հրդեհ` Գրիգոր Լուսավորչի փողոցում
27.04.2025 | 13:08
Իրանի ամենամեծ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է․ բուժհաստատություններում 1139 մարդ կա
27.04.2025 | 12:45
Էլեկտրամատակարարման պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
27.04.2025 | 12:25
Ներքաղաքային 2 երթուղիների ուղեգծեր են փոփոխվել․ Տիգրան Ավինյանի որոշումը
Բոլորը

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Սիվիլնեթին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների մասին:

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն առաջին անգամ էին հանդիպում: Միրզոյանը նշել է, որ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն են լինելու:

«Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի՝ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ, վստահաբար, կծագեն: Որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն: Ուստի, մեր մոտեցումը սա է` անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը»,- ասել է ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող երկու նախապայմանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի սահմանադրության փոփոխությանը՝ Միրզոյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը: Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է` ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը` դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին: Սահմանադրության հարցով ևս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք: Նախ, մենք համոզված ենք, որ մեր Սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր (տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ – խմբ.), ավելին` Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր: Այն է` հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին»,- նշել է Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո նշել է, որ այս երկու հարցերում առաջընթաց դեռևս չի գրանցվել և Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրման պատրաստակամություն չի հնչում: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն Ադրբեջանին կոնկրետ առաջարկ է ներկայացրել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, որն, ըստ նախարարի, համապատասխանում է և՛ Հայաստանի պատկերացումներին, և՛ փարատում է Ադրբեջանի մտահոգությունները:

«Մեծ հաշվով, սկզբում ադրբեջանական կողմից քիչ թե շատ դրական արձագանք նկատեցինք: Բայց հիմա տեսնում ենք ավելի սառը վերաբերմունք այս առաջարկին: Կդժվարանամ պատասխանել, թե ինչով է սա պայմանավորված: Բայց առաջարկը հետևյալն է. պահպանելով ենթակառուցվածքների նկատմամբ երկու երկրների ինքնիշխանությունը, այսինքն` Հայաստանի տարածքում Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրանից բխող բոլոր գործիքակազմերը՝ Հայաստանը ստանում է Ադրբեջանի երկաթուղիներն օգտագործելու հնարավորություն, այն է` իր ապրանքներն ադրբեջանական տարածքով որևէ տեղ ուղարկելու կամ այնտեղով ստանալու: Նույն կերպ Ադրբեջանը ստանում է Հայաստանի երկաթուղային ցանցով ապրանքներ ուղարկելու և ստանալու հնարավորություն»,- ասել է ԱԳ նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ իրենց համար հասկանալի է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ամենակարճ երկաթուղային կապը կարող է լինել Հայաստանի հարավով` Մեղրիով անցնող երկաթուղին, և Նախիջևանի տարածքով Հայաստանի տարբեր մասերը կապող երկաթուղին: Ըստ Միրզոյանի՝ այստեղ կարող են լինել սահմանահատման որոշակի պարզեցված, հեշտացված ընթացակարգեր:

«Օրինակ` կարող են կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներ` էլեկտրոնային սկաներներ կամ ուղարկվող ապրանքների էլեկտրոնային՝ նախապես հայտարարագրում, կապարակնքված վագոններ և այլն։ Մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան հնարավորինս խուսափել ֆիզիկական զննումից: Արտառոց իրավիճակների համար կարող են այլ բաներ նախատեսվել, ընդ որում՝ համատեղ: Փարատելու բեռների տեղափոխման անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած մտահոգությունները, որոնք մենք չենք կիսում՝ մենք երաշխավորում ենք մեր տարածքով անցնող բեռների անվտանգությունը։ Մենք, այնուամենայնիվ, կարող ենք կիրառել նաև ապահովագրության գործիքներ, որոնք որևէ արտակարգ իրավիճակի կամ պատահարի դեպքում կարող են ենթադրել ֆինանսական փոխհատուցում, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Կարծում եմ՝ ասվածի շրջանակում ավելի մանրամասն լուծումները կարող են օգնել հարցի լուծմանը»:

Ի դեպ, հարցազրույցի ընթացքում և՛ լրագրողը, և՛ Միրզոյանը կիրառել են «խաղաղության պայմանագիր» եզրույթը (- խմբ.)։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան:

«Օրինակ` մենք օդային տարածքի օգտագործման հարցը, գոնե այս պահին, ըստ էության, համարել ենք լուծված: Մենք համատեղ դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը: Հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի և գնահատման առումով: Մենք որոշում ունենք, և ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում և այլն: Այսինքն` մենք կարող ենք ասել, որ որոշակի բաներ տեղի են ունենում: Միևնույն ժամանակ, գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն: Սա իրականացված չէ: Բայց սա գործընթաց է, որոշակի բաներ արագ են առաջ գնում, որոշակի բաներ՝ դանդաղ: Բայց կարող եմ ասել` կա ընդհանուր պատկերացում, որ երկխոսությունը հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին է»,- ասել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Թուրքիան հնարավորություն են տեսնում ոչ միայն մինիմալ հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման առումով:

«Նաև նշեմ, որ միջազգային քաղաքականության որոշ հարցերում մեր դիրքորոշումներն ամենևին այդքան հեռու չեն իրարից, քան կարող է թվալ: Ընդհակառակը, երբեմն բավական մոտ են: Այնպես որ, համագործակցության հնարավորություններ կան: Նորից նշեմ, որ մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ»,- շեշտել է Միրզոյանը:

Արդյո՞ք Թուրքիայի հետ հարաբերություններում արծածվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման: Լրագրողը Միզոյանից հետաքրքրվել է՝ Անկարան ինչպե՞ս է վերաբերում այդ հարցի լուծմանը: Միրզոյանն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է:

«Կարող եմ ասել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության համատեքստում պայամանավորվածությունների կատարման տեմպի առումով թուրքական կողմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում` պայմանավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Մեր մոտեցումն իրականում այլ է: Կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա: Ինչևէ, խնդիրը կա, ընկալումների որոշակի տարբերություն կա, բայց տեսնում ենք պատրաստակամություն օգտակար, բարենպաստ ազդեցություն ունենալու»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: