«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դեսպանի այցելությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ դա կարող էր լինել աջակցության ուղերձ։ «Կարող էր փոխանցվել Ռուսաստանի նախագահի որևէ աջակցության խոսք։ Այս պահին չեմ կարող ասել, մանրամասների չեմ տիրապետում։ Բայց միայն հանդիպման փաստն արդեն իսկ որոշակի …

