Փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատախազությունը միջնորդության դեմ առարկեց մասնակի՝ միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին նշանակման մասով: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց՝ այն հանգամանքը, որ դատավորը նշանակվել է կողմերից մեկի իշխանության տարիներին, չի նշանակում, որ այդ անձը, որպես դատավոր, պետք է կաշկանդված լինի գործն անկողմնակալ քննելու հարցում: …

