Շիրակի պետհամալսարանը կլուծարվի՞, թե կմիավորվի՞ այլ բուհի. նախարարի հայտարարության հետքերով

Լուրեր

13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
Բոլորը

Օրերս 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել  էր, որ Շիրակի պետհամալսարանում վատ բարոյահոգեբանական իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի, բուհը կա՛մ կլուծարվի, կա՛մ կմիավորվի այլ համալսարանի հետ:

«Ոչ մեծ խմբեր են ձևավորվել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք։ Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան և ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Այն, որ Շիրակի մայր բուհում կան խնդիրներ, հայտնի է բոլորին, բայց արդյո՞ք դա կհանգեցնի համալսարանի լուծարման կամ այլ բուհի հետ միավորման։ Factor.am-ի հետ զրույցում ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշեց, որ նախարարը միայն խնդրի լուծման տարբերակներն է թվարկել, իսկ բուհի լուծարման կամ միավորման ուղղությամբ գործնական  քայլեր չկան։

«Ես իրավունք չունեմ մեկնաբանել ո՛չ նախարարի, ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետի հայտարարությունը: Եթե ուշադիր լինեք, չգիտես ինչու՝ բոլորը փորձում են սպառնալիք տեսնել հայտարարության մեջ: Չկա նման գործնական քայլ: Եթե նայում եք, նախարարն ասում է, որ եթե այսպես շարունակվի, իսկ մեզ մոտ այդպես չի շարունակվում, ապա տարբերակներ է հնարավոր, ասում է՝ սա է հնարավոր, նա է հնարավոր։ Օրինակ՝ նախարարն ասում է 15 տարի Գյումրիում շրջանառվող բուհերի միավորման մասին։ Այդ տեսակետից մենք քննարկել ենք և մեր կարծիքն ասել։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ դա շատ բարդ, երկար պրոցես է, մենք էլ այն կարգավիճակում չենք, որ դրան գնանք։ Նախարարը միայն տարբերակներ է թվարկում, ես այդպես եմ ընկալում»,- ասավ Երվանդ Սերոբյանը։

Նրա պնդմամբ՝ նախարարի հայտարարությունից հետո բուհում հիմա նորմալ, աշխատանքային մթնոլորտ է։ Բարոյահոգեբանական վիճակը կատարյալ չէ, բայց իրավիճակը շտկվում է:

«Կարող է՝ բարոյահոգեբանական վիճակը ժամանակին եղել է բավական ծանր, հիմա չեմ ասում՝ գերազանց  վիճակում է, չի կարող 4.000 հոգանոց կոլեկտիվում ամեն ինչ իդեալական լինել: Ունենք պրոբլեմներ, որոնք և՛ ընդհանուր են, և՛ սպեցիֆիկ՝ մեզ են յուրահատուկ: Կան պրոբլեմներ էլ, որոնց լուծումը չենք գտել, կան պրոբլեմներ՝ լուծել ենք»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Արայիկ Հարությունյանը բուհ էր այցելել անցյալ տարի: «Նախարարի գալու ժամանակ բուհում սարսափելի ծանր իրավիճակ էր, շատ ավելի բևեռացված և հարաբերությունները սրված: Հիմա էլ կան սրված հարաբերություններ, ինձ թվում է՝ 10 տարի հետո էլ կլինեն, բայց հիմա զգալի տարբերություն կա։ Նախարարը մի տարի առաջվա վիճակն է նկարագրել։ Ասել է՝ եթե այդպես շարունակվի, բայց մենք այդպես չենք շարունակում»,- ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Մեր դիտարկմանը, որ մի քանի օր առաջ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել, որ բուհի ամբիոնի վարիչներից մեկը դասախոսներից մեկի հետ խոսում է ոչ պարկեշտ բառերով, Երվանդ Սերոբյանը նշեց, որ տեղյակ է խնդրից, և լուծման ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են:

«Նախապես ինձ էլ են դիմել, ես գտա, որ իրավունք չունեմ խառնվելու: Այդ խնդրի հետ կապված փաստաթղթերն ուղարկել էի դատախազություն, քանի որ ինձ պաշտոնապես դիմել էին։ Դատախազությունում գործը կարճվել էր, հետո, երևի, նորից այդ ինֆորմացիան հասել է պարոն Բարսեղյանին: Ես ինքս բարոյական ասպեկտով խիստ դատապարտում եմ նման բանը, բնական է՝ կա խոսակցության լեզու, հատկապես մտավորականության շրջանում»,- ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Նշենք նաև, որ երեկ Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը փակ նիստ է անցկացրել, քննարկումների արդյունքում հրապարակվել է Արայիկ Հարությունյանի հայտարարությանն ուղղված բուհի պատասխանը։

«Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ, ընդունելով ժամանակի մարտահրավերները, հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը: Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ: Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը: Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորման հարցում. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»,- ասվում է ՇՊՀ գիտխորհրդի տարածած հայտարարության մեջ:

Էմմա Չոբանյան