«Ակադեմիական քաղաքի» զարգացումից մինչև նոր ընդունելության համակարգ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է բուհերի ռեկտորներին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պետական բուհերի ռեկտորների հետ ունեցած հանդիպման ընթացքում ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ենթաօրենսդրական ակտերի մշակումը, ընդունելության ու աստիճանաշնորհման նոր համակարգերի պատրաստումը և «Ակադեմիական քաղաքի» զարգացման ընթացքը։

«Հանդիպման առանցքային հարցը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումն էր:

Նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդել է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և որոշ իրավական ակտերի նախագծեր արդեն իսկ ներկայացված են հանրային քննարկման: Նախարարը հորդորել է ռեկտորներին հանդես գալ դրանց վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով՝ նպաստելով ընդունվող կարգավորումների լավարկմանը: Անդրադարձ է եղել նաև աստիճանաշնորհման նոր համակարգի ներդրմանը, որի նախագիծը ևս հանրային քննարկման փուլում է գտնվում՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համադրելի կարգավորում:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ընդունելության համակարգի վերաբերյալ՝ ըստ նոր օրենքի տրամաբանության: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախատեսվող արտաքին գնահատման համակարգը, բուհերին վերապահված պահանջները, ավագ դպրոցներում կանխատեսվող լրացուցիչ փոփոխությունները և այլն:

Անդրադարձ է եղել նաև բուհական ծրագրերի հավատարմագրմանը. այս համատեքստում կարևորվել է, որ հավատարմագրող կազմակերպությունը միջազգայնորեն ճանաչելի լինի որակի հավաստման տեսանկյունից և համապատասխանի սահմանված պահանջներին: Նախարարը ռեկտորներին ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի՝ ներկա փուլի ընթացքը. «Այժմ ամփոփում ենք գլխավոր հատակագծի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցման վերջնական փուլը: Առաջիկայում պատրաստ կլինի նաև տեխնոլոգիական կլաստերի հայեցակարգը, որը նախատեսվում է քննարկել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ: Արդեն իսկ պայմանագիր ունենք Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ: Վերջինիս հետ աշխատելու ենք կրթական կլաստերի հայեցակարգի շուրջ: Պայմանագրի մաս է նաև կրթական մենեջերների համար դասընթացների կազմակերպումը՝ պատշաճ որակի կառավարում ունենալու նպատակով»:

Քննարկվել են նաև բուհերի խոշորացման, հոգաբարձուների խորհուրդների վերապատրաստման, էթիկայի մարմինների ձևավորման, կրեդիտային համակարգի ներդրման, ընթացիկ գործունեության բարելավման վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: