Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ եմ քվեարկելու. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ է քվեարկելու։ Պետրոսյանն այս մասին լրագրողներին ասաց խորհրդարանում թեկնածուի հետ հանդիպումից հետո։

«Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է: Ես, որպես իրավաբան, այդ արտահայտությունից հետո ո՞նց կարող եմ կողմ քվեարկել»,- իր որոշումը հիմնավորեց ընդդիմադիր պատգամավորը։

Հստակեցնող հարցին՝ այդպիսի հայտարարությո՞ւն է արել, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես երբեք ստախոսությամբ չեմ զբաղվում քաղաքականության մեջ, կյանքում կարող է մեկումեջ սուտ խոսեմ»:

Վահե Գրիգորյանից հետաքրքրվել են նաև դատարանների դռները փակելու վարչապետի կոչից: «Չստացա այդ հարցի սպառիչ պատասխանը: Մի դեպքում ասաց, որ դա սխալ էր, որ ինքը համաձայն չէ փակելու դատարանների դռները և խափանելու դատարանների աշխատանքը: Ինքն ասաց, որ ինքը դեմ էր, գտնում է, որ դա Սահմանադրությանը հակասող էր, բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական»,- շարունակեց Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում հանդիպեց ընդդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան