Փաստական տվյալների տարբերություն կա այս քրեական գործի և նախկինի միջև. Երևանի դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատախազությունը միջնորդության դեմ առարկեց մասնակի՝ միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին նշանակման մասով:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց՝ այն հանգամանքը, որ դատավորը նշանակվել է կողմերից մեկի իշխանության տարիներին, չի նշանակում, որ այդ անձը, որպես դատավոր, պետք է կաշկանդված լինի գործն անկողմնակալ քննելու հարցում:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց. «Արձանագրենք, որ դատարանի կազմավորման ընթացակարգում դատավորի նշանակման հանգամանքներն էական նշանակություն ունեն դատավորի անկախության համար: Մենք գտնում ենք, որ դատարանի նշանակման պայմանները կարող են անկողմնակալության վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա:

Դատախազը, սակայն, ասաց, որ դատավորն ինքը պետք է գնահատի՝ կաշկանդվա՞ծ է որևէ հարցով, թե՞ ոչ. «Դատավորը ինքը պետք որոշի՝ անկողմնակա՞լ է, թե՞ կողմնակալ: Նկատի ունենալով, որ սույն քրեական գործի հանգամանքերը և նախկինում Ձեր քննած գործի հանգամանքները վերաբերվում են նույն քրեական գործին, բայց ունեն փաստական տվյալների տարբերություն, և եթե այդ տարբերությունը կարող է ազդեցություն ունենալ գործի անաչառության վրա, այո՛, միանում ենք: Բայց եթե դատարանը գտնի, որ փաստական տվյալների տարբերությունը բավարար է, որպեսզի ինքն անկաշկանդ, անկողմնակալ որոշում կայացնի, ապա կարծում եմ՝ դա բավարար երաշխիք է նրա անկողմնակալության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան