Անգիր անելու տարբերակով են գիտելիք ստանում․ Լավրենտի Միրզոյանը՝ հայոց լեզվի և գրականության միասնական քննության արդյունքները մտահոգիչ է համարում

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Հունիսի 7-ին անցկացվել է հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունը, որին մասնակցել է 5730 դիմորդ, նրանցից, սակայն, 1045-ը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով  հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության արդյունքները, ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ՝ թվում էր, թե անցյալ տարվա համեմատ առաջընթաց պետք է ունենանք, մինչդեռ արձանագրել ենք հետընթաց, որովհետև, եթե անցյալ տարի միջին միավորը եղել է 12,2 ապա այս տարի այն եղել է 11․6։

«Կտրվողների թիվը շատ է, դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ լավ է, սակայն քննության արդյունքները մտահոգիչ են»,- ասաց  Լավրենտի Միրզոյանը՝ նշելով, որ արձանագրված ցածր ցուցանիշների պատճառն այն է, որ երեխաները մայրենի առարկայից գիտելիք չեն ստանում։

«Պատճառն այն է, որ երեխաները մայրենիից նորմալ գիտելիք չեն ստանում, անգիր անելով են զբաղված: Նրանք բոլորը անգիր անելու տարբերակով  են գիտելիք ստանում և գիտեն, թե որ հարցի պատասխանը որը կարող է լինել։ Երեխան հարցերի պատասխանը սովորում է, ենթադրյալ ճիշտ պատասխանի դիմաց նշան է դնում և դրանով  գիտելիք ձեռք չի բերում։  Եթե երեխան առաջ խորությամբ բառագիտություն, շարադասություն, կետադրություն էր սովորում, հիմա այլևս այդպես չէ։ Անգիր անելով հնարավոր չէ գիտելիք ստանալ, երեխան պետք է անընդհատ շփվի գրավոր խոսքի հետ»,- իր խոսքը եզրափակեց նա: