Պաշտոնատար անձինք ապօրինաբար թույլատրել են համայնքային և բնակիչների բաժնային սեփականության տարածքներում մասնավոր շինարարության կատարումը և ապահովել շինության նկատմամբ իրավունքի պետական գրացումը. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությանից տեղեկացնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության առարկա է դարձրել քաղաքացիների բողոքի հիման վրա Երևանի ավագանու նախկին անդամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքում շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը:

 

«Ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից պահանջվել և ստացվել են համապատասխան փաստաթղթեր: Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք թույլատրել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կից հողամասերում շինարարության իրականացումը, ապա կառուցված շինության նկատմամբ կատարել են իրավունքների պետական գրանցում՝ անտեսելով այն հանգամանքը, որ բացակայել են անշարժ գույքի մասն առանձնացնելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի որոշումը, ինչպես նաև քաղաքացուն կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու իրավական հիմքերը: Դրա հետևանքով Երևան համայնքը և շենքի սեփականատերերը զրկվել են շուրջ 122քմ. մակերեսով սեփական  գույքը իրենց հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

 

Հաշվի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: