Նախարար Խաչատրյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։

«Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։ Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման, ընդունման  շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա առնչությունը հանրային ֆինանսների կառվարման ռազմավարությանը։

Նախարարը և Շեյն Ռոզենթալն անդրադարձել են Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված արդյունաբերության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների ընթացքին և դրանց  արդյունքների կիրառական նշանակությանը։

Կողմերը, որպես համագործակցության նոր ուղղություն, նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձևավորումը և ոլորտի կառուցվածքային փոփոխությունները»,- ասված է հաղորդագրությունում: