Եթե իշխանությունը չմիջամտի, դատապարտյալների իրավունքները զանգվածային կերպով կխախտվեն․ իրավապաշտպանների ահազանգը

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը դատական կարգով արհեստականորեն դժվարացել է՝ հունվարի 22-ին Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Եթե մինչ այդ դատապարտյալը ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության, պատժախուց տեղափոխության, վաղաժամկետ ազատ արձակման ժամկետի լրանալու շուրջ վեճի վերաբերյալ հարցերով դիմում էր Ընդհանուր իրավասության դատարան, ապա այսուհետ պարտադրված է դիմել Վարչական դատարան։ Դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ վարչական դատարանները գերծանրաբեռնված են, գործերը կարող են քննվել տարիներ շարունակ։ Սեփական փորձն է մատնացույց անում՝ մայիսին փաստաբանը մի դատապարտյալի գործով հայց է ներկայացրել վարչական դատարան, բայց նախնական նիստ նշանակվել է միայն օգոստոսին։ Նա համոզված է՝ դատական ակտերը կայացվելու են ուշացումով և կոպտորեն ոտնահարվելու են դատապարտյալների իրավունքները։

«Եթե օրինակ՝ ուղղիչ հիմնարկի փոփոխության հարցը Վարչական դատարանում քննվի մեկ տարվա ընթացքում՝ լավագույն դեպքում, ու հանկարծ կողմերից մեկը բողոքարկի, գնա Վերաքննիչ, մի երկու-երեք տարի ձգվում է, անձը կարող է ազատության մեջ հայտնվել, բայց իր իրավունքը չկարողանա իրացնել։ Կամ պատժախուց են ուղարկել անձին, նա ուզում է դա վիճարկել դատարանում։ Ամիսներ է տևելու, անիմաստ է, արդյունավետ չի։ Կարող ենք արձանագրել, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցն արդեն չկա, դա ուշացած արդարադատություն է»,- ասում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

Ուշացած արդարադատությունը միակ բացասական գործոնը չէ։ Փաստաբան Ռևազյանը զգացել է գործերը վարչական դատարանում քննելու հետևանքը։ Նախ՝ Ընդհանուր իրավասության դատարանում ընթացքի մեջ գտնվող մի քանի գործ միանգամից կարճվել է, ու պարտադրված նոր հայցերով դիմել է Վարչական։ Փաստաբանը հավատացած է՝ քրեական գործեր քննելու փորձ չունեցող Վարչական դատարանի դատավորը չի կարող քրեական նորմերը մեկնաբանել։ Ըստ այդմ, անխուսափելիորեն տուժելու է կայացվելիք դատական ակտի որակը՝ ի վնաս դատապարտյալի:

«Երբ այդ ոլորտն իրենը չէ, բայց ստիպված պետք է այդ ոլորտի վերաբերյալ որոշում կայացնի, սխալվելու հավանականությունը շատ ավելին է, քան, ասենք, մասնագիտացած դատավորը, որ անընդհատ նման գործեր է քննում»,- նշում է Ռոբերտ Ռևազյանը։

Դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Արշակ Գասպարյանը շարունակում է՝ նույնիսկ քրեական գործեր քննող դատավորները երբեմն դժվար են պատկերացնում ի՞նչ է պատժախուցը, ինչո՞ւ է ՔԿՀ պետը որոշել դատապարտյալին ուղարկել պատժախուց և ոչ նկատողություն հայտարարել։

«Խնդիր է լինելու։ Խնդիր է լինելու ո՛չ միայն պրոֆեսիոնալ կոմպետենտության տեսակետից՝ պատիժների կատարման մասով, այլև վարչական դատարաները բավականին ծանրաբեռնված են։ Պատկերացրեք՝ անձին բաց կամ կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխելու որոշում է կայացվել կիսափակ կամ փակ տիպի հիմնարկ, անձը բողոքարկում է, և ասենք 9 ամիս կամ 1 տարի հետո որոշում է կայացվում՝ ՔԿՀ-ի որոշումները լինելու են ոչ իրավաչափ»,- ասաց Արշակ Գասպարյանը։

Եթե ոչինչ չփոխվի, իրավապաշտպանները կանխատեսում են դատապարտյալների իրավունքների զանգվածային խախտումներ, հետևաբար՝ ընդդեմ ՀՀ-ի որոշումներ ՄԻԵԴ-ից, օրինակ՝ մարդու արդար դատաքննության իրավունքի խախտման փաստով։

Ռոբերտ Ռևազյանը նշում է․ «Ինչ-որ պետք է արվի, պետք է հրատապ արվի, որովհետև մենք լուրջ խնդիր կունենանք ՄԻԵԴ-ում։ Սա արդեն հիմք է հանդիսանում, որ անմիջապես գործեր ներկայացվեն նաև Եվրոպական դատարան՝ հենց նույն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի փաստացի չլինելու հիմքով»։

Իսկ Արշակ Գասպարյանը կարծում է․  «Էլի արդար կարող է լինել դատաքննությունը, բայց կլինի 9 ամիս 1 տարի հետո, իսկ այդպիսի քանի՞ գործ կարող է գնալ դատարան։ Եվրոպական դատարանը սա կարող է դիտարկել խոշտանգում, եթե դատարանի մակարդակով ասենք, որ պետի որոշումը իրավաչափ չէր էս մարդուն նման խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկելը, էդ մարդուն մենք տարել ենք խոշտանգել ենք, պատժախցում ու մենախցում պահել ենք՝ զրկանքների ենք ենթարկել անիմաստ և ոչ իրավաչափ տեղ»։

Իրավապաշտպաններն առաջարկում են Կառավարությանը և Ազգային ժողովին՝ հրատապ կերպով փոփոխել Քրեական դատավարության օրեսգիրքը, ու կրկին դատապարտյալների գործերի քննությունը պատվիրակել Ընդհանուր իրավասության դատարանին։ Հակառակ դեպքում ՄԻԵԴ-ում խնդիրներից բացի, իշխանությունը հարկադրված կլինի շուտով դատապարտյալների դժգոհության ալիքի հետ ճակատ ճակատի դուրս գալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան