Վարչապետ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և իր փոխայցելությունները, Գերմանիա է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստան՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարևորությունը: «Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն առաջնահերթ նշանակություն: Մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մեր երկիրը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական գործընկերների աջակցությամբ այդ գործում կառավարությունը կհասնի հաջողությունների: «Մենք իրականացրել ենք ժողովրդավարական գործընթացներ, որպեսզի Հայաստանը լինի առաջադեմ պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախ դատական համակարգի կայացման առումով»,– նշել է կառավարության ղեկավարը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության շրջանում: «Մասնավորապես, գերմանացիները մեծ համակրանքով են վերաբերվում հայաստանյան փոփոխություններին և հույս ունեն, որ Հայաստանը կհասնի հաջողությունների: Մենք ցանկանում ենք Ձեր երկիրը տեսնել որպես առաջադեմ պետություն և ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է, քանի որ առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ հասնել հաջողությունների»,- ասել է Թոմաս Օպերմանը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ 2016 թվականին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Գերմանիան առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Վարչապետը հավելել է, որ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործում Բունդեսթագի բանաձևն ունի մեծ կարևորություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Օպերմանը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ անթույլատրելի համարելով վերջին շրջանում սահմաններին առկա լարվածությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է դեռևս 2016թ. Վիեննայի գագաթնաժողովում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունների իրականացման կարևորությունը։ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ փոխվստահության մթնոլորտը կնպաստի բանակցություններում կառուցողականության ապահովմանը, սահմաններին լարվածության թուլացմանը:

Վարչապետ Փաշինյանը որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորագույն նախապայման է համարել հակամարտության բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում: