Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնցից առաջինով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների խոչընդոտումը, իսկ երկրորդով՝ բռնության կոչերը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր հեղինակած նախագծերին, ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ իր մատնանշած խնդիրները կարգավորող օրենսդրական կարգավորում չկա, և ցանկացած անձ կարող …

