Հենրիխ Մխիթարյանի հոր անունը կրող մարզադաշտը վերաբացվել է շինարարական թերություններով ու խնդիրներով

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Հունիսի 2-ի Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում մեծ շուքով վերաբացվել էր  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ «Արարատ» ակումբի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը կրող մարզադաշտը: Պարզվում է՝ նորաբաց մարզադաշտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կասկածներ են առաջացնում, թե իսկապես 37 մլն դրամ է ծախսվել, որը հատկացվել է պետբյուջեից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ինչպես և խոստացել էի՝ հասցրեցի գնալ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղ, որպեսզի տեղում տեսնեմ աղմուկ հանած 37 մլ դրամ արժողությամբ ֆուտբոլի մարզադաշտը: Դուք ճիշտ էիք, այն անպատմելի վիճակում էր և այդ դաշտում անգամ 10% ծախս չկար։ Նկարներում պարզ երևում է, թե կողային ցանցերն ինչպես են պատռվել գնդակի կպնելուց, այն դեպքում, երբ դեռ չի շահագործվում։ Սա անընդունելի է և վստահ եմ՝ կբացահայտվեն բոլոր մեղավորները: Բացի մարզադաշտից՝ այդ գյուղում կառուցվել է նաև մանկապարտեզ, որը դեռ շահագործման չհանձնած՝ ունի բազմաթիվ խնդիրներ որակի հետ կապված: Խոսել եմ շինարարական կազմակերպության հետ, պահանջել արագ հարցը կարգավորել և բոլոր խնդիրները վերացնել, իսկ որտեղ էլ հիմնանորոգման կարիք արդեն կա, ապա շտապ գործի անցնել: Շինարարը խոստացավ վաղվանից գործը սկսել և ինձ տեղյակ պահել ամբողջ ընթացքի մասին: Վստահ եմ՝ մանկապարտեզի հարցը կկարգավորվի, իսկ մարզադաշտով կզբաղվեն իրավապահ մարմինները»,- գրել է ԱԺ պատգամավորը:

Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մարզադաշտը շահագործման է հանձնվել թերություններով, բայց շինարարը խոստացել է դրանք վերացնել:

«Մարզադաշտում հողային, գրունտային աշխատանքները վատ վիճակում են, այսօր եմ շինարարներին տեսել, ովքեր կատարել են աշխատանքները: Ասում են՝ կաշխատենք վերացնել խնդիրները»,- ասաց Սպանդարյան համայնքի ղեկավարը՝ հավելելով. «Շինարարը պետք վերացնի խնդիրները, պատվիրատուն թող մտածի՝ ինչո՞ւ է այդպիսի բան եղել։ Ուղղակի պիտի պատվիրատուն հետամուտ լիներ, որ աշխատանքները կատարվեն որակով»։

Ավետիք Մխիթարյանը նաև նշեց, որ համայնքապետարանը ծախսված գումարների կամ հնարավոր չարաշահումների հետ կապ չունի:

«Համայնքապետարանը ո՛չ պատվիրատու է, ո՛չ էլ գումար է փոխանցել, որ կառուցեն, պետական բյուջեի միջոցներով է կառուցվել, Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվերով։ Համայնքապետարանն ընդամենը շահագործող մարմին է, այդպես կարելի է ասել»,- ասաց Ավետիք Մխիթարյանը։

Տարածքը, որտեղ հիմա մարզադաշտն է,  ծառայել է որպես արոտավայր, այստեղից էլ գրունտային խնդիրներն են առաջացել: Համայնքի ղեկավարն ասում է՝ շատերի կարծիքով մարզադաշտը, գուցե,  ստանդարտներին համապատասխան է, իրականում այն զուտ բակային մարզադաշտ է:

«Հիմա սա էլ եվրոպական ստանդարտներին համապատասխան չէ, սովորական, բակային գյուղի պայմաններին հարմարեցրած մարզադաշտ է, որն ունի բոլոր հարմարությունները՝ հանդերձարան, լոգարան»,- ասաց Ավետիք Մխիթարյանը՝ հավելելով, որ մարզադաշտի բացումը նույնիսկ մի քանի անգամ հետաձգվել է:

«Խնդիրն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը պիտի գյուղ գար, քանի անգամ հետաձգվել է բացումը, բայց արվեց: Եվ ընդհանրապես, գյուղի երեխային չի հետաքրքրում՝ մարզդաշտը շահագործման հանձնվա՞ծ է, թե՞ ոչ։ Ինքը պիտի խաղա։ Շահագործված է, շահագործված չէ, դա արդեն շինարարական կազմակերպության ու պատվիրատուի գործն է»,- նշեց նա:

Սպանդարյանի համայնքապետի խոսքով՝ իրավապահներն իրեն մարզադաշտի հարցով չեն դիմել:

Էմմա Չոբանյան