ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: «Հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, …

