Կանայք կարող են ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու և ամրացնելու գործում. արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը՝ նախագահականում

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին՝ հույս հայտնելով, որ կարճատև այցի շրջանակում նրանց կհաջողվի հնարավորինս շատ բան տեսնել և իմանալ Հայաստանի մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Խոսելով ողջ աշխարհով մեկ սփռված հայերի մասին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանի ուժն է, քանի որ ժամանակակից աշխարհում մեծագույն ու կարևորագույն արժեքը մարդն է:

Հանդիպումն այնուհետև շարունակել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով խոսել է հայ իրականության մեջ կնոջ դերի մասին: Նա ընդգծել է, որ կանայք շատ հաճախ ավելի զարգացած կառավարչական հմտություններ են ունենում, սակայն բնությունից տրված համեստության պատճառով երբեմն լռում են ու չեն բարձրաձայնում այդ մասին: «Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ: Հայ կանայք տաղանդավոր են, ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում, մինչդեռ հարկավոր է ցույց տալ այն»,– նշել է Նունե Սարգսյանը՝ կարևոր համարելով նաև կանանց մեկ այլ՝ հավասարակշռող դերը:

Նա նկատել է նաև, որ կանայք կարող են մեծ ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու կամ կամուրջներն ամրացնելու գործում՝ նշելով, որ Հայաստանն ու Արգենտինան բարեկամական ջերմ հարաբերություններ ունեն, սակայն դրանք կարելի է ամրապնդել նաև նոր նախագծերով ու համագործակցության ծրագրերով:

Արգենտինայից ժամանած կանայք, ովքեր ներգրավված են գործարարության տարբեր ոլորտներում, ներկայացրել են իրենց աշխատանքն ու ցանկություն հայտնել հետագայում տարբեր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ»,- ասված է հաղորդագրությունում: