Պոմպեոն չի բացառել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱՄՆ-ի դիտարկում է Իրանին հակազդեցության բոլոր տարբերակները, այդ թվում՝ ուժային: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կհասնի նրան, որ Թեհրանը միջուկային զենք չունենա, հաղորդում է RT-ն:

«Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանին հակազդելու բոլոր տարբերակները: Վստահ ենք, որ կկարողանանք մի շարք գործողություններ ձեռնարկել»,- ասել է նա: Հստակեցնող հարցին՝ որպես տարբերակ՝ Վաշինգտոնը դիտարկո՞ւմ է ուժի կիրառումը, պետքարտուղարը պատասխանել է. «Իհարկե՛»:

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը դեմ է ուժային սցենարին, թեև Դոնալդ Թրամփն ավելի վաղ չէր բացառել Թեհրանի նկատմամբ ուժի կիրառման հնարավորությունը:

Մայք Պոմպեոն նշել է նաև, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակն է՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև Իսլամական Հանրապետությանը մեղադրել է հունիսի 13-ին Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար՝ հավելելով, որ ապացույցները կներկայացնի ավելի ուշ:

«Այն, ինչ տեղի է ունեցել, միանգամայն պարզ է. դա Իրանի կողմից հարձակում էր առևտրային նավագնացության և ծովագնացության ազատության դեմ: Կասկածներ չկան: Հետախուզությունը բազմաթիվ ապացույցներ ունի, աշխարհը կտեսնի դրանք»,- ասել է նա:

Թեհրանում կարծում են, որ նման մեղադրանքներով Վաշինգտոնը փորձում է արդարացնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: