Որոշում եմ կայացրել հունիսից մեկ տարով բիզնես կառավարում ուսումասիրել։ Այս մասին «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված …

