Աղբահանության նորաստեղծ հիմնարկի ղեկավարը չգիտի՝ Երևանն աղբից երբ կազատվի. կառույցի բյուջեն 100 մլն դրամ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ավագանին արտահերթ նիստում հաստատեց «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ունենալու որոշումը: Կառույցն ունի 424 աշխատակից:

Հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գրիգորյանը հստակ չի նշում տարածքները, որտեղ այս կառույցն է մաքրություն իրականացնելու: Ասաց՝ կգնան ահազանգերի հետքերով, որտեղ «Սանիթեքը» չի հասցնի մաքրություն անել:

«Երեք հերթափոխով մեքենաներն աշխատելու են»,- ասաց նա, բայց չկարողացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, եթե հստակ տարածքների մաքրությամբ զբաղվեին:

Նա, միաժամանակ, չասաց, թե մաքրության հետ կապված ե՞րբ փոփոխություն կզգան մայրաքաղաքի բնակիչները: Հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գրիգորյանը նաև չգիտի, թե երբ է հիմնարկը սկսելու աշխատանքները:

Նշենք, որ կառույցի բյուջեն տարեկան շուրջ 100 մլն դրամ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան