«Խնամի-ծանոթ-բարեկամ», երբ հին ու նոր Հայաստանում պաշտոնյաների բարեկամները խելացի են ու կրթված. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Նոր Հայաստանում «Խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի առաջին ծիլերն են նկատվում: Մի քանի օր առաջ Արարատի մարզպետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցերին՝ մանրամասնել էր, թե ինչու է իր բարեկամներին պաշտոնների նշանակել:

«Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայութան տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում: Նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան»,- ասել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հետհեղափոխական Հայաստանում ՔՊ-ական այս պաշտոնյայի պատասխանը ՀՀԿ-ական պաշտոնյաների պատասխանների ոճի մեջ էր: Տարիներ առաջ, երբ նույն հարցը լրագրողներն ուղղում էին ՀՀԿ-ական պաշտոնյաների, նրանք նույն պատասխանն էին տալիս, որ իրենց ազգականները կրթված են:

«Անկախ նրանից, թե ում որդին կամ բարեկամը կլինի, եթե այդ մարդու մեջ կան ունակություններ և հնարավորություններ, ուրեմն մարդիկ դատապարտված չեն, որ պաշտոնյայի զավակ են կամ հարազատ»,- 2015 թվականին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իսկ ահա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ տարի անց՝ 2016 թվականին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող ա տաղանդավոր երեխաներ են: Ասենք, այդ երեխաները կրակն են ընկե՞լ, որ պաշտոնյաների երեխաներ են»:

Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր լինելու տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամների աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100  տոկոսով  կատարվել է»:

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում: