Երգիչներ կան` չեն ամաչում, մուղամն Ամերիկայում հայկական երաժշտություն են ներկայացնում. Վահագ Ռաշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և եթե ՔՊ-ն Գյումրիի ավագանու ընտրություններում ուզում էր հաղթել, պետք է ավելի լավ կառավարեր, կնշանակի` ինչ-որ բան թերի է արել: Իսկ եթե ընտրվել է մի ուժ, որը լավ համբավ չունի, դա նաև նշանակում է, որ հանրությունը խնդիր ունի: Պարզապես չկա այնպիսի ուժ, որը կբերի իրական փոփոխություններ, ով էլ գա` դառնալու է այս համակարգի մի մաս»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Վահագ Ռաշը, որը, ի դեպ, ծնունդով Շիրակից է:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը նախկինների շարունակությունն է. ժամանակի ընթացքում փոխվում են դեմքեր, իսկ համակարգը նույնն է: Վահագ Ռաշը նշում է`հետընտրական Գյումրիում, այնուամենայնիվ, կհաջողվի հաշտության մթնոլորտ ձևավորել, քանի որ գյումրեցին ձգտում է իր քաղաքի վիճակը բարելավել, լավացնել, և ընտրություններն այդ նպատակն ունեն:

Վահագը խոսում է նաև մշակութային խնդիրներից, մեր երգարվեստի ներկայիս վիճակից. «Այսօր որակյալ գործեր քիչ են ստեղծվում, մեծ մասը վազում է կոմերցիայի հետևից: Երգիչներ կան` չեն ամաչում, մուղամն Ամերիկայում հայկական երաժշտություն են ներկայացնում: Պետք է զրկել համերգներից նրանց, ովքեր ադրբեջանական երգերը հայերեն են մատուցում, ամոթ է»:

Վահագը նկատում է` մոլախոտն ամբողջ աշխարհում է կերել ամեն լավ բան. «Վերջին 25 տարում հատուկենտ են մնայուն երգեր ստեղծվել: Նվնվացող, տնքացող աղջիկներ են հայտնվել երգարվեստում, մերոնց մեջ էլ կան… այդ ռիթմերը երկար կյանք չունեն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան