Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործը դատարանում է

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունը դատարան է ուղարկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և  7 քաղաքացու վերաբերյալ քրեական գործը և այն մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Datalex տեղեկատվական  հարթակից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Գործով  անցնող մյուս մեղադրյալներից Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհայգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհայգալից վերաբերմունք դրսևորելով , սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Կարեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի,Արմեն Մամուլյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Արմենակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։

Մարատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով հասարակական կարգը խմբի կազմում, ինքնությունները չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ խուլիգանական մղումներով ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սարգսյանի կողմից վարվող <<մազդա>> մակնիշի անտոմեքենային՝ Ս․ Սարգսյանին պատճառելով 150,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։