Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանիդկովն այսօր Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Ստեփանավանի օդանավակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ հարց ուղղեց՝ հետաքրքրվելով՝ արդյոք Կառավարությունը պատրաստվում է այն ներկայացնել ներդրողներին։ Պատգամավորի հարցին պատասխանեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և նշեց, որ երկրի հավասարաչափ զարգացման համար ինքը շատ է կարևորում փոքր ավիացիայի զարգացումը։ «Կապանում, օրինակ, կառուցվում …

