Երևանի Այգեստան 11 փողոցի 34/1 և 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանն ու Էմմա Հակոբյանը բողոքում են, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի պատճառով մնացել են առանց բնակարանի: Բանն այն է, որ ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության պատճառով նշված հասցեների բնակելի շենքը վթարային է դարձել: Բնակիչներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ Արթուր Բաղդասարյանի անունից մարդիկ են եկել, …

