Ներդրումների ցածր մակարդակը բյուջեի կատարողականի բացասական ցուցանիշներից է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ, իր բնորոշմամբ, բյուջեի դրական և բացասական ցուցանիշներին։

«Անցած տարվա բուռն իրադարձությունները նկատի ունենալով պետք է նշել, որ բյուջեի կատարողականի ամենամեծ ձեռքբերումներից մեկը մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունն է, որն իսկապես տեղի է ունեցել։ Այստեղ կարևոր է առանձնացնել ֆինանսական կայունության և պետական պարտքի կայունության ապահովումը։ Կարևոր է նաև, որ այս համատեքստում ունեցել ենք 5,2 տոկոս տնտեսական աճ։ Բացասական կողմերից պետք է առանձնացնել ներդրումների՝ հատկապես օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է զսպող ազդեցություն տնտեսության վրա, որը նկատվել է հատկապես կապիտալ ծախսերի կրճատմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերն իրականացվել են 74 տոկոսով, իսկ կապիտալ ծախսի կրճառումը նվազեցնում է  տնտեսական աճը»,-ասաց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։