Միշել Պլատինին ազատ է արձակվել. նա պատմել է՝ ինչ թեմաների շուրջ է եղել հարցաքննությունը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին ազատ է արձակվել: Մինչ այդ, նա մի քանի ժամ հարցաքննվել է, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պլատինին հայտնել է, որ հարցաքննության ժամանակ իրեն հարցրել են 2016 թվականին Ֆրանսիայում անցկացված Եվրոպայի առաջնության, Ռուսաստանում և Կատարում Աշխարհի առաջնությունների, ինչպես նաև «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և ՖԻՖԱ-ի մասին:

«Չնայած ես գնացել էի որպես վկա, ինձ անմիջապես ձերբակալեցին: Տհաճ էր: Շատ երկար էր, բայց հաշվի առնելով հարցերի քանակը՝ չէր կարող երկար չտևել: Հարցրեցին Եվրո-2016-ի, Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության, Կատարի Աշխարհի առաջնության, ՊՍԺ-ի, ՖԻՖԱ-ի մասին: Ես հանգիստ էի, քանի որ որևէ առնչություն չունեմ այդ մեքենայություններին»,- ասել է Միշել Պլատինին:

Նախօրեին Mediapart-ը հայտնել էր, որ Պլատինին ձերբակալվել է Փարիզի Նանտեր արվարձանում, դատական ոստիկանության Հակակոռուպցիոն վարչության գրասենյակում: Նրան կասկածում են 2022 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության ժամանակ Կատարի օգտին որոշում կայացնելու համար կաշառք վերցնելու մեջ: