ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հանդիպումը քիչ առաջ ավարտվեց, իշխանական խմբակցությունը, սակայն, «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի առնչությամբ դեռ դիրքորոշում չունի։ Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ «Ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկությունը։ Ընդհանուր աշխատանքային քննարկում է եղել, բայց …

