«Կինոյում հեղափոխությունը սկսվել էր թավշյա հեղափոխությունից շատ ավելի առաջ». Արամ Շահբազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ

– Պարո՛ն Շահբազյան, ինչպե՞ս եք գնահատում հեղափոխության մեկ տարին:

– Բավական դրական: Կա շատ թեթև աուրա, որը մարդկանց ավելի ազատ կողմնորոշվելու և մտածելու հնարավորություն է տալիս, ինչն ինձ համար ամենակարևորն է:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա հնարավոր դարձավ:

– Իմ կարծիքով՝ բաժակն ուղղակի լցվել էր, դրա արդյունքում հնարավոր դարձավ: Բոլոր աստիճաններում և բոլոր իրավիճակներում գործում էր կոռուպցիոն, ծանոթի, զանգերով հարց լուծելու գործոնը:

– Ինքներդ բախվե՞լ եք այդպիսի վիճակների:

– Անընդհատ եմ բախվել նման վիճակների՝ տարբեր համակարգերում:

– Հեղափոխության առաջին արդյունքներից մեկը Մշակույթի նախարարության միավորումն էր Կրթության նախարարությանը: Դուք երբևէ զգացե՞լ եք, որ Մշակույթի նախարարությունն ինքն իրենով, առանձին պետական մարմին է:

– Ես դրա մասին բարձրաձայնել եմ մինչև միացումը: Կարծում եմ, որ Մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց պետք է հանդես գա, որովհետև կային շատ ու շատ կանոնակարգեր, շատ օրենքներ՝ կապված մշակութային ժառանգության, արտադրանքի հետ, որոնք պետք է լուծվեին, և ես կոչ էի անում, որպեսզի այս գործընթացը հետաձգեին որոշ ժամանակ՝ մինչև քիչ թե շատ կարևոր քայլերն արված կլինեին: Դրանից հետո նոր կարող էին նման միավորման գնալ:

– Հիմա, ըստ Ձեզ, մենք խնդիրնե՞ր ենք ունենալու:

– Ոչ թե խնդիրներ ենք ունենալու… ես այն ժամանակ էլ եմ ասել՝ ինչ է տեղի ունենալու, որոշակի պրոցեսներ նորից սկսվելու են զրոյականից: Պաշտոնյաներ են փոխվում, և որոշակի գործընթացներ ուղղակի դանդաղում են: Սա է խնդիրը: Դրա համար ես ասում էի, որ, այսպես ասած, տեմպի մեջ կարելի է քայլեր անել, որից հետո նոր միավորել:

– Պարո՛ն Շահբազյան, Ձեր կարծիքով՝ կինոյում այսօր հեղափոխական փոփոխություններ պե՞տք են:

– Կինոյում թավշյա հեղափոխությունից շատ ավելի առաջ էր սկսվել հեղափոխական իրավիճակը, որովհետև կամայականությունը դարձել էր ուղղակի կինոյի հստակ գործընթաց՝ կամայականությունը, «վերևից» զանգելը… Կինոգործիչների մոտ արդեն հեղափոխական այն իրավիճակն էր, որ այլևս վերին խավերը չեն կարող կառավարել հին ձևով, իսկ կինոգործիչները չեն կարող արդեն շարունակել հին ձևով: Եվ այդ հեղափոխական գործընթացն արդեն սկսված էր, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Այսինքն՝ մենք Կինոյի մասին օրենքը, որպես հրատապ հարց, արդեն դրել էինք սեղանին, և Մշակույթի նախարարությունը փորձում էր հնարավորինս արագ ամեն ինչ անել, որպեսզի այդ օրենքը կյանքի կոչվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան