2012 թվականից ամեն տարի անցկացվող հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխությունը» (The International Opera Awards) հրապարակել է մրցանակակիրների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Operawire.com կայքից։ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարինյան թատրոնի հայազգի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Այս մրցանակաբաշխության շրջանակում սա նրա երկրորդ մրցանակն է։ 35-ամյա սոպրանոն «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում 2016 թվականին նույնպես հաղթող էր ճանաչվել։ …

