«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես՝ դուրս եկեք». Էրդողանը՝ Մակրոնին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Կիպրոսի որոշմանը, որով նախատեսվում է ձերբակալել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտուն գտնվող թուրքական Fatih նավի անձնակազմին. գրում է ermenihaber.-ը:

Ավելի վաղ թուրքական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնել, ինչը դժգոհություն էր առաջացրել Հունաստանում, Կիպրոսում և մի շարք այլ երկրներում։

Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով Կիպրոսի իշխանությունների որոշմանը, ասել է. «Մենք  նրանց ասացինք, որ, եթե ձեզ նեղություն են պատճառում, եկեք  դուրս հանեք, բայց դե չեն կարողանալու: Իրենց ուժը չի հերիքի, որովհետև մենք Թուրքիան ենք։  Մենք ձեզ հնարավորություն չենք տա դա անել։ Այս պահին մեր նավերը տարածքում են, ուրիշ նավեր էլ են գնում։ 4-ն էլ տարածքում աշխատելու են։ Ոչ մեկին չենք թույլատրի մեր եղբայրների իրավունքները ոտնահարել»։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով Թուրքիային կոչ էր արվում դադարեցնել  գործողությունները, Էրդողանը նշել է.

«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես «դուրս եկեք»։  Միթե դու Կիպրոսի հետ ափ ես կիսում այստեղ։ Դու ունե՞ս առնչություն այդ տեղի հետ։ Ոչ, չունես։ Իսկ Թուրքիան  այստեղ ափ է կիսում և Կիպրոսի հարցում երաշխավոր երկիր է։  Այս հարցում կարող է Հունաստանը խոսել, Մեծ Բրիտանիան, որովհետև նրանք երաշխավոր երկրներ են, սակայն դու չես կարող խոսել։ Դու ընդամենը մեկ ընկերություն ունես այնտեղ։ Խոսիր ունեցածիդ չափով»։