«Եթե վարչապետը դատարանում ցուցմունք է տալիս, ուրեմն դա պատվից ցածր չէ»․ ԱԺ պատգամավորը՝ Ծառուկյանի ՔԿ չգնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր հունից հանել է լրագրողի հարցը, ըստ որի՝ Քննչական կոմիտեի երկրորդ ծանուցագրով հարցաքննության չներկայանալը հնարավո՞ր է, որ պատճառ դառնա նրան բերման ենթարկելու։ Քիչ հետո պատգամավորն, այնուամենայնիվ, պատասխանել է հարցին։

«Ես ուղարկել եմ իմ փաստաբանին, մինչև ԱԺ թուղթն ուղարկել են, մենք դրա պատասխանը փակել ենք։ Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել։ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի։ Ծառուկյանը ինքն ասել է, քանի պատգամավոր նույն կարծիքն ասել են, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը։ Լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,- առաջարկում է  ԱԺ ԲՀԿ խմբակցության զայրացած ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ պատգամավորին Քննչկան կոմիտե են հրավիրել Աբովյանի քաղաքապետի իշխանական թեկնածուի շտաբի պետի մեքենայի հրդեհման գործով, որի մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ դա սարքած գործ է։

«Ինքնըստինքյան շոու ա սարքած, Ծառուկյանը դրա հետ ի՞նչ կապ ունի, Ծառուկյանն ասել է՝ իմ կարծիքս էն է, որ սարքած է, այսօր էլ եմ ասում, այո՛, եթե դա չբացահայտվեց՝ սարքած գործ է, որ ընտրությունների վրա ստվեր գցեն»,- ինքն իր մասին ասում է ԲՀԿ առաջնորդը։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ եթե Ծառուկյանը չներկայանա հարցաքննության, իրենք կատարելու են օրենքով սահմանված բոլոր գործողությունները նրան հարցաքննելու համար։ Հնարավո՞ր է բանը բերման ենթարկելու հասնի։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չգիտի:

«Բերման ենթարկվելը զուգորդվում ա անձի կողմից վարքագիծ ընտրելու ազատության սահմանափակման հետ, որովհետև ես չեմ կարող ասել չէ՞, սպասեք ճաշ ուտեմ կամ սանրվեմ, կամ աղոթեմ, նոր բերման ենթարկեք»,- թվարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Նա ուզում է հասկանալ՝ հանցագործությունը կարելի է բացահայտել նաև առանց Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու։ Եվ ինչո՞ւ է Քննչական կոմիտեն ուզում լսել հենց ԲՀԿ առաջնորդի ցուցմունքը․ «Հլը մի հատ թող իրանք հայտարարեն, որ չի բացահայտվել, նոր Ծառուկյանի խոսքն արժևորեն։ Իրանք՝ ինչ։ Ասում են բացահայտվել ա, մնացել ա Ծառուկյանի ցուցմու՞նքը։ Ծառուկյանի ցուցմունքը ոչինչ չի տա էդ ամեն ինչին, եթե նրանք ոչինչ չեն արել»։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի մոտ նույնպես այս գործով հարցեր են առաջացել, այս գործով անցնում է ոչ միայն Ծառուկյանը, այլև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ռոմանոս Պետրոսյանը չի հրավիրվել, չէ՞, ոնց որ։ Էդ դեպքում Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ է հրավիրվել։ Եթե Ռոմանոս Պետրոսյանը հրավիրվել և հարցաքննվել է որպես վկա, էդ դեպքում Գագիկ Ծառուկյանն էլ պետք է անպայման հարցաքննվի։ Եթե սկսել են Գագիկ Ծառուկյանից, կարող են էդպես հայտարարել, սկզբից Գագիկ Ծառուկյանը պետք է ցուցմունք տա, հետո Ռոմանոս Պետրոսյանը»,- առաջարկում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Համենայնդեպս, ըստ պարոն Մարուքյանի, Քննչական կոմիտեն ճիշտ է վարվել, որ հրդեհված մեքենայի առիթով Ծառուկյանի արած արտահայտության  պատճառով ուզում է լսել նրա ցուցմունքը։

«Շատ ճիշտ է, որ նա հրավիրվում է, պետք է գնա ու ասի, թե ինչը նկատի ունի։ Եթե ինքը տեղեկություններ ունի, որ մեքենան վառել են նույն իշխող կուսակցության ներկայացուցիչները և ուզում են գցել իրենց վրա, պետք է անպայման գնա և էդ տեղեկությունները հայտնի քննչական մարմիններին։ Եթե ոչ, պետք է գնա և ասի, որ իր արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը»,- իրավիճակից դուրս գալու այս տարբերակն է առաջարկում ԼՀԿ առաջնորդը։

Պարոն Մարուքյանը, այնուամենայնիվ, չգիտի որևէ մեխանիզմ, որով Քննչական կոմիտեն կարող է Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել և հարցաքննել։

Իսկ ահա իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը չի ուզում մտնել իրավական մանրամասների մեջ։ Նա կարող է միայն քաղաքական գնահատական տալ քննության չներկայացող գործընկերոջ վարքին:

«Քաղաքական տեսանկյունից դա շատ տգեղ երևույթ է, կարելի էր հարգել, գնալ, եթե հարցեր ունեն, էդ հարցերին պատասխանեն, որովհետև չեմ կարծում, որ այսօրվա Հայաստանում կա մարդ, որի համար պատվից ցածր է իրավապահի ծանուցագրով չներկայանալ, ոտք դնել իրավապահ մարմին։ Եթե վարչապետը գնում է դատարան, ցուցմունք է տալիս, ուրեմն այլևս ՀՀ-ում չկա մարդ, որ կարող է ուղղակի իր պատվից ցածր համարել ու չգնալ»,- թեման փակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Մհեր Արշակյան