«Գիտեիք՝ ձեր Փաշինյանը հարց կարող է լուծե՞լ, ես սեփականատեր եմ, ինչ ուզեմ՝ կանեմ». Գյումրիի «Սասստեքս»-ում իրավիճակը լարված է

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում շուրջ մի ամիս լարվածությունը չի թուլանում, անորոշությունը շարունակվում է: Աշխատակիցները պարտաճանաչ կերպով ամեն առավոտ գնում են աշխատանքի ու բախվում գործարանի փակ դռներին։ Նախօրեին, սակայն, նրանք անակնկալի են եկել՝ տեսնելով, որ արտադրամասի 3-րդ հարկի լույսերը վառվում են, աշխատողների մի մասն էլ ներսում է:

«Թաքուն մի քանի հոգու կանչել էին, որ աշխատեին, մենք էլ տեղյակ չէինք, կանգնել էինք դուրսը։ Երբ աղջիկները սկսեցին մեկը մյուսին զանգահարել, թե ինչու չեն գալիս, պարզվեց՝ իրենք ներսում են: Վերևներից ում ասել էին, նրանց էլ կանչել էին։ Կային աղջիկներ, որ մեր կողքին կանգնած էին, բայց գնացել էին, իսկ մյուսներն էլ նրանք էին, ում ձեռք էր տալիս 20.000 դրամով աշխատելը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց կարի արտադրամասի աշխատակցուհիներից  մեկը:

Աշխատողների հետո գործարան է գնացել նաև Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կարողացել են աշխատողների հետ շենք մտնել:

«Տարածքում էր շինարարության պատասխանաու Ներսես Թաշչյանը, ասացի՝ մի մասին թողել եք, մյուսներին՝ ոչ, թող իրենք էլ աշխատեն։ Զանգեց Երևան՝ իրենց ղեկավարությանը, այնտեղից թույլ տվեցին, որ մարդիկ ներս մտան։ Հետո ժողով էին արել, ջրի բացակայության պատճառով մարդկանց տուն ուղարկել՝ մինչև ուրբաթ»,- ասաց Շիրակի փոխմարզպետը՝ հավելելով. «Ես ասեցի իրենց, որ դա գրավոր ձևակերպեն, գործատուն աշխատողներին տուն է ճանապարհում, ներքին իրավական ակտ կազմվի, որ իսկապես ուրբաթ օրը կաշխատեն, որ այս 2 օրը չեն գնալու, դա պարապուրդ է: Դա չէին արել ու մարդկանց տուն ուղարկել»:

Եթե «Սասստեքսի» ղեկավարությունն իր աշխատողներին իսկապես թույլ տա ուրբաթ գործարան մտնել ու աշխատել, ապա նրանք աշխատելու են հին պայմանագրերով ու որոշակի նոր պայմաններով:

«Ուրբաթ օրվանից  աշխատելու ենք նույն պայմաններով, հին պայմանագրով, բայց դրան գումարած այն, որ եթե աշխատանքի ընթացքում ինչ-որ սխալ բան անենք, նկատողություն պիտի տան։ Ասում են նաև, որ պիտի աշխատենք գործարքային և վերջ, մենք էլ ասում ենք՝ ոչ, կազմեք ձեր բանաձևերն այնպես, որ մեր մինիմալ աշխատավարձը գոնե գործարքայինով 55.000 դրամի հասնի, աշխատենք։ Ասում են՝ եկեք նստեք, աշխատեք, ընթացքում պարզ կլինի»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Այսօր արդեն աշխատակիցների հին բողոքներին ավելացել է նորը. մայիսի աշխատավարձն այդպես էլ չեն ստացել, հույս էլ չունեն, որ կստանան։

«Մայիսի 15-ն անցել է, և վճարված չէ աշխատավարձը, որևէ պարզաբանում չարեցին, ասացին՝ կվճարեն։ Խնդիրն այն է, որ Ներսեսը պատասխանատու չէ, բայց չգիտես ինչու՝ բոլոր հարցերն իրենով է լուծվում: Ղեկավարությունից էլ ոչ ոք այդպես էլ կապի դուրս չի գալիս»,- ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Աշխատակիցներին էլ գործարանի շինարարության պատասխանատու Ներսես Թաշչյանն ասել է, որ գումար չունեն իրենց տալու։

«Այսօր Ներսեսն անամոթաբար ասեց՝ ինչո՞ւ էիք գնացել մարզպետարան: Երեկ գնացել էինք, որովհետև փոխմարզպետն ինքն էր հրավիրել: Ասաց՝ եթե գնացել էք, գնացեք փոխմարզպետից էլ ձեր փողերն ուզեք, ձեզ փող չունենք տալու: Իրեն կանչում բողոքում եք, թող ինքն էլ ձեր աշխատավարձերը տա: Հիմա նույն ապրիլի պատմությունն է դառնում»,- վրդովված ասաց աշխատակցուհիներից մեկը՝ նշելով, որ իրենց ծաղրում են՝ ասելով, թե իրենց բողոքներն իզուր են ու անօգուտ, ոչ ոք իրենց չի օգնի:

«Իրենք ծաղրում  են մեզ, ասում՝ ի՞նչ արեց ձեր Ազգային ժողովը, ի՞նչ արեց ձեր Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ չի էլ անդրադառնում ձեր բողոքներին, դուք գիտեիք՝ ձեր Փաշինյանը հարց կարող է լուծե՞լ, ես սեփականատեր եմ, ինչ ուզեմ՝ կանեմ, ձեր Փաշինյանն իմ մոտ չի անցնում»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակցուհիներից մեկը:

Շիրակի փոխմարզպետն էլ նշում է, որ խնդրի լուծումներից մեկն էլ դատարան դիմելն է. «Ես աշխատողներին հրավիրեցի, բացատրեցի, որ պիտի պատրաստ լինեն դատարան դիմելու, որովհետև պետական լիազոր մարմին չկա, որ այդ հարցը կարգավորի։ Դա դատարանի քննությունով է կարգավորվելու»:

Նշենք նաև, որ Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում հունիսի 12-ից տեսչական ստուգումներ են անցկացվում, որի արդյունքները կամփոփվեն հունիսի 21-ին:

Էմմա Չոբանյան