Դավիթ Անանյանը հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին: Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։
Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և պատասխանատու պաշտոնում: