2020թ. թանկացում կլինի, բայց դեռ հաշվարկներ չկան, թե որ ապրանքը որքան կթանկանա. Եղիշե Սողոմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ

– Պարո՛ն Սողոմոնյան, չեն դադարում Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած՝ հատկապես եկամտահարկի համահարթեցման առնչությամբ դժգոհությունները: Արդարացված համարո՞ւմ եք այն քննադատությունները, թե ինչու պետք է բարձր և ցածր աշխատավարձ ստացողները նույն դրույքաչափով հարկվեն։

– Հարկային օրենսգրքի փոփոխություններն ամբողջության մեջ պետք է դիտարկել։ Նախագծում, բացի եկամտային հարկի համահարթեցումից, այլ փոփոխություններ ևս կան, որոնք միտված են ՓՄՁ-ների զարգացմանն ու այլ փոփոխություններին, որոնք բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից իջեցվում է 18 տոկոսի, նվազեցնում է շահաբաժնի հարկման դրույքաչափը: Եվ եկամտային հարկի համահարթեցումը պետք է դիտարկել այս ողջ փոփոխությունների շրջանակում, որպեսզի հասկանալի լինի՝ այն լա՞վ է, թե՞ վատ: Ես ինքս կողմ եմ համահարթեցմանն այն պատճառով, որ դա կնպաստի վերացնել աշխատավարձերի ստվերային մասը։ Բացի այդ՝ պրոգրեսիվությունը պետք է գործի ոչ թե աշխատավարձի վրա, այլ եկամուտների վրա։ Ի վերջո, մենք պետք է ներդնենք եկամուտների հարկման համակարգը։ Բացի այդ՝ Կառավարությունը նաև գույքահարկի բարեփոխման նախագիծ է մշակել։

– Այդ նախագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը։ Կարո՞ղ եք ասել, թե շքեղ կամ ոչ շքեղ օբյեկտների, շինությունների գույքահարկը որքան կբարձրանա։

– Պրոգրեսիվ հարկմամբ պետք է հարկվի ոչ թե աշխատավարձը, այլ կապիտալը։ Իսկ կապիտալի բնորոշ հատկությունն անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի առկայությունն է, և շեշտը պետք է դրա վրա դնել։ Այսինքն՝ այն անձինք, որոնք ունեն թանկարժեք գույք, պետք է ավելի շատ հարկ վճարեն։ Այդպիսով՝ հարկման պրոգրեսիվությունը պետք է գույքահարկի ձևով մուտքագրել բյուջե:

– Ամեն դեպքում՝ այդ փոփոխություններով որքա՞ն կբարձրանա գույքահարկը։

– Դա դժվար է հաշվարկել, բայց արձանագրեմ մի իրողություն՝ տարիներ շարունակ գույքահարկի հարկման բազան եղել է շինության կադաստրային արժեքը։ Դա պետք է մոտ լինի շուկայական արժեքին, բայց իրականում շատ ցածր է: Դա ուներ սուբյեկտիվ պատճառ. մարդկանց ձեռնտու չէր ներկայացնել իրենց օբյեկտների շուկայական արժեքը, քանի որ գույքահարկը բարձր կլիներ։ Հիմա վերանայվելու է կադաստրային արժեքը և մոտեցվելու է շուկայականին։ Որքան հիշում եմ՝ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը հրապարակեց, որ ամենաթանկ գույքի շուրջ 1.5 մլն դրամ գույքահարկը մինչև 20 անգամ բարձրանալու է:

– Հունվարից կբարձրանա երրորդ երկրներից ներկրվող բազմաթիվ ապրանքների մաքսատուրքը։ Կառավարությունում կամ ձեր տնտեսական թիմում ունե՞ք հաշվարկ, թե արդյունքում եկող տարի ինչ թանկացումներ են լինելու։

– Այդ բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մենք ԵՏՄ անդամ ենք։ Բայց դժվար է ասել, թե դա գնաճի վրա որքան կազդի, քանի որ տարբեր ապրանքների վրա մաքսատուքի տարբեր դրույքաչափ է գործում։

– Ձեր տնտեսական թիմում չկա՞ն փորձագետներ, որ այդ ուսումնասիրությունը կատարեն, չէ՞ որ դա տնտեսության զարգացման դեպքում լուրջ գործոն է:

– Այդ դիտողությունը կընդունենք որպես առաջարկ և կփորձենք ամառային ամիսներին այդ աշխատանքը հանձնարարել մեր փորձագետներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան