Լոռու մարզում կարկուտի հասցրած վնասի չափը հաշվարկել են. մինչ այդ՝ գյուղացիները փորձում են սածիլները վերականգնել

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Հունիսի առաջին երկու շաբաթների ընթացքում Լոռու մարզում տեղացած կարկուտն ու սելավները մեծ վնաս են հասցրել մարզի մի շարք համայնքներին: Տուժել են, մասնավորապես, Մեծ Պարնի, Հարթագյուղ և Ջրաշեն համայնքները: Այս համայնքներում վնասի չափերը հաշվարկվել են, համապատասխան ակտեր են կազմվել:

«Երեք համայնքներում միասին վնասվել են շուրջ 55 հա հացահատիկային մշակաբույսեր, 41 հա կերային մշակաբույսեր և 26 հա բանջարաբոստանային կուլտուրաներ: Ակտերը կազմվել են, ամենաուշը վաղը մենք կուղարկենք հանրապետական հանձնաժողովին, իրենք կքննարկեն և կուղարկեն գյուղատնտեսության նախարարություն: Գումարային հաշվարկներն այնտեղ են կատարում: Կարող են մարդիկ բույսը նորից դնել, բայց վեգետացիա տեղի չունենա: Հացահատիկի մասին խոսք լինել ընդհանրապես չի կարող, որ նորից ցանեն, արդեն շատ ուշ է: Բայց բանջարաբոստանային կուլտուրաները, օրինակ՝ կաղամբի սածիլները, մարդիկ փորձում են վերականգնել, ինչպես ասում են՝ սրտի մխիթարանք է, նորից դնում են, տեսնեն՝ ինչ կլինի: Հնարավոր է, որ ինչ-որ բան լինի, դա կախված է եղանակային պայմաններից»,- ասաց  Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը:

Երեք համայնքներում շուրջ 468 տնտեսություն է վնասներ կրել: Իսկ մարզի Շահումյան և Ջրաշեն համայքներում, բացի այն, որ վնասվել են ցանքատարածություններ, սելավները լցվել են նաև բնակելի տներ, անասնագոմեր, վնասել միջհամայնքային ճանապարհները:

Կարկուտից տուժել են նաև Ագարակ, Լեջան, Կողես, Յաղդան և Սարալանջ  համայնքները, բայց այստեղ ակտեր չեն կազմվել, քանի որ, ըստ համայնքային հանձնաժողովի, այս տարածքներում պատճառված վնասի չափը փոքր է եղել:

Մայիսին կարկուտից տուժել է նաև Աքորի համայնքը, ակտը կազմվել է, ուղարկվել համապատասխան մարմիններին, սակայն որևէ պատասխան դեռևս չեն ստացել: «Մենք, ինչպես որ կարգն է, շարժվում ենք, բայց չենք կարող ասել՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ ոչ: Նախորդ տարի մի քանի համայնքների մասնակի փոխհատուցում եղել է»,- տեղեկացրեց Շահվերդյանը:

Տաթևիկ Ղազարյան