Ինձ համար միևնույնն է՝ կդատվի՞ Քոչարյանը, թե՝ չէ, իմ որդին էլ հետ չի գա. Մարտի 1-ի զոհի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Դատարանում այսօր ելույթ ունեցավ նաև «Մարտի 1-ի» զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ Նա նշեց, որ Սամվել Նիկոյանն իրեն ասել է՝ քոռ գյուլլա է եղել, կպել ա քո էրեխուն․ «Թուրքն եկա՞վ խփեց քո զինվորին, չիմացա՞ր։ Ինչի՞ համար խփեցին, ո՞ր ապացուցեին զորքի կողմից էլ կար, արտակարգ դրություն մտցնեին։ Ես համոզված եմ, որ եղել ա կամ գեներալ Գրիգոր Գրիգորյանը, կամ վերջում պարզվեց հատուկ ջոկատ է եղել։ Իմ որդին հետ չի գա, նա երկրորդ կուրսի ուսանող էր, կարող էր ձեր նման մեկի փոխարեն ինքը նստած լիներ, ինչի՞ զոհ գնաց իմ որդին, իմ ամուսինը չդիմացավ, մահացավ գնաց։ Իմանամ որ շուն-շանորդին արեց։ Ինձ համար միևնույնն է կդատվի՞ Քոչարյանը, չի դատվի, իմ որդին հետ չի գա։ Իմ որդին իրավաբան էր դառնալու, զինվոր էր։ Ես ի՞նչ անեմ հիմա, ո՞վ կարա պատասխան տա, ինչի՞ համար զոհվեց իմ որդին, անկարգություն էր արե՞լ, թալանե՞լ էր, որ խփեցին էրեխուս»։

Ռուզաննա Հարությունյանն իր ելույթի ընթացքում արտասվում էր, դատավորը հորդորեց նստած շարունակել իր խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան