Պատրա՞ստ եք Ձեր տարիների պայքարն իրականացնել և օրինակ՝ ՊՎԾ-ն տալ ընդդիմության կառավարմանը․ Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցող վարչապետին հիշեցրեց, որ վերջինս տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի իշխանությունները կարողանան հավասարակշռված կառավարում իրականացնել և կառավարման վերահսկիչ որոշ գործառույթներ պետք է փոխանցել ընդդիմությանը։

«Հիմա պատրա՞ստ եք Ձեր տարիների պայքարն իրականացնել և օրինակ Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց Սերգեյ Բագրատյանը։

Ի պատասխան վարչապետը նշեց, որ չի հիշում, որ երբևէ խորհրդարանում խոսել է ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալու մասին։

«Բացի այդ, ես արդեն խոսել եմ, որ և ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում ընդդիմությանը կհատկացվեն տեղեր, և ես կառաջադրեմ ընդդիմության թեկնածուներին։ Սակայն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է՝ ասելով, որ իրենք ի նկատի չեն ունեցել շարքային անդամին, այլ նկատի են ունեցել հանձնաժողովների նախագահին։ Այս դեպքում տարօրինակ է հնչում է վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմության, այդ դեպքում ի՞նչ կարծիքի եք՝ գուցե վարչապետի օգնականնե՞րն էլ լինեն ընդդիմությունից»,- ասաց նա։

Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց, որ որևէ խնդիր չկա և հնարավոր է ՊՎԾ-ն դուրս բերել վարչապետին առնթեր մարմնի կարգավիճակից, որի պարագայում էլ հնարավոր կլինի այն տալ ընդդիմությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։