Կստեղծվի շրջիկ դպրոց, որը կշրջի մարզերով և կանանց կառաջարկի մուտք գործել քաղաքականություն. պատգամավոր

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը նախատեսում է ստեղծել շրջիկ դպրոց, որը կշրջի Հայաստանի մարզերով և կօգնի կանանց մուտք գործել քաղաքականություն, եթե ցանկություն ունեն:

«Կան թիրախային խմբեր՝ երիտասարդներ և կանայք, ում մուտքը քաղաքականություն այսքան տարիների ընթացքում տեղի չի ունեցել քաղաքական ոչ ճիշտ գործընթացների արդյունքում: Ես առաջարկել եմ ստեղծել մի խումբ, որը կշրջի տարբեր մարզերով, հանդիպումներ կունենա երիտասարդների, հատկապես՝ կանանց հետ: Մենք մեր օրինակով ցույց կտանք, թե ինչ ասել է՝ լինել քաղաքական գործիչ և կին»,- Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:

Նա նշեց, որ վերջերս Գյումրիում հանդիպել է այն կանանց հետ, ովքեր ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել: Սոնա Ղազարյանն ասաց՝ այս հարցը դեռ պետք է քննարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ. «Այս գործընթացը պետք է մաքսիմալ ներառական լինի»:

Հարցին՝ ցանկություն կա՞, որ հետագայում այդ կանայք անդամագրվեն ՔՊ-ին, Սոնա Ղազարյանը դրական պատասխան տվեց:

«Այո՛, նույն արժեհամակարգը կիսող կանանց ցանկանում ենք տեսնել նաև կուսակցության շարքերում: Ինչպես գիտեք՝ հեղափոխությունից հետո ՔՊ-ն ստանում է անդամակցության բազմաթիվ հայտեր, սա էլ իր հերթին կարող է ֆիլտր լինել»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ ՔՊ-ն կանանց խորհուրդ չունի:

Նարեկ Կիրակոսյան