Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը» խորագրով իր ելույթում նշեց, որ անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից …

