«Քոչարյանի գործի քննության հետաձգման որոշումը, ըստ ամենայնի, կայացվել է ՍԴ պատերից դուրս»․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ

– Պարո՛ն Եգորյան, երեկ ՍԴ-ն որոշել է հետաձգել Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով քննությունը՝ մինչև սեպտեմբերի 3-ը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել:

– Այս նիստն ավելի քան 2 ամիս է՝ նշանակված էր: Երեկ աշխատակարգային նիստ է հրավիրվում, քննարկվում են որոշակի հարցեր: Մենք արդեն գիտեինք, որ դատավոր Վահե Գրիգորյանը ներկայացրել էր ՍԴ որոշ անդամների բացարկի միջնորդություն, և այդ քննարկման արդյունքում կայացվում է այս որոշումը, որտեղ արձանագրված է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ նիստը հետաձգվում է: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունը, փաստորեն, այս մարդիկ տեսել են դատաքննությունից միայն մեկ օր առաջ: Ընդ որում՝ այդ օրը տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների զանգերին տրվել են տարբեր պատասխաններ, ինչը հնարավորություն է տալիս պնդելու, որ առհասարակ որոշումները ՍԴ-ում չեն կայացվում: Այս որոշումները ՍԴ անդամները չեն, որ կայացնում են: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել դատաքննությունից մեկ օր առաջ առաջացած ուսումնասիրությունների անհրաժեշտության բացահայտումը:

– Դուք, որպես Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, դեռևս հուլիսի 5-ին հայտարարել էիք, որ այս Սահմանադրական դատարանը չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործն այն պատճառով, որ ՍԴ մի շարք անդամներ այս կամ այն ձևով ներքաշված են Մարտի 1-ի գործի մեջ: Այդ մասին նաև գրություն էիք ուղարկել ՍԴ: Ձեր գրությանը մինչև հիմա որևէ արձագանք եղե՞լ է:

– Մենք այդ կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործերով, դիմումների հիման վրա ներկայացրել ենք համապատասխան միջնորդություն, առարկություն, հայտարարություն  կոնկրետ ՍԴ յոթ անդամների բացարկի մասին՝ այդ գործով մասնակցության անհնարինության կապակցությամբ՝ նրանց կողմնակալության, կանխակալության հիմքով: Այս միջնորդություններին որևէ արձագանք չկա, մենք չենք ստացել: Իսկ երբ մենք խնդրել ենք տրամադրել գործի համապատասխան նյութերը, մասնավորապես՝ խորհրդատվական կարծիք հայցելու մասին ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին հասցեագրված դիմումը, ՍԴ-ից ստացել ենք դիմում առ այն, որ մենք չենք հանդիսանում, մեզ չեն դիտարկում դատավարության մասնակից: Այնուամենայնիվ, սա չի ազատում ՍԴ-ին մեր կողմից հարուցված միջնորդությունների այն բեռից, որ ներկայացվել է:

– Այսինքն՝ իրենք պարտավոր են քննե՞լ:

– Այո՛: Նախ՝ իրենք պարտավոր են մեզ ճանաչել դատավարության մասնակից, որովհետև այս գործերով ուղղակիորեն շոշափվելու են Մարտի 1-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ընթացակարգային իրավունքները՝ կյանքի իրավունքի խախտման գործով, և ես, որպես նրանց ներկայացուցիչ, պարտավոր եմ այս գործողությունները կատարել: Քանի որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ այնպիսի որոշումները, որոնք կարող են հանգեցնել հետապնդման դադարեցման և/կամ նրա խափանման միջոցի վերացման, ուղղակիորեն անդրադառնալու են այս գործով իմ վստահորդների իրավունքների վրա, որովհետև ՍԴ-ի այդ որոշումներով արգելափակվելու է Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության՝ առանցքային մեղադրյալի ուղղությամբ քննությունը, և սրանով պայմանավորված՝ նաև առաջանալու է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննության իրավունքի խախտում:

– Պարո՛ն Եգորյան, Դուք ասացիք, որ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետաձգման որոշումն իրականում ՍԴ-ում չի կայացվել: Որտե՞ղ է կայացվել:

– Այս հարցը, երևի, ՍԴ անդամներին ուղղվելիք է, բայց հաշվի առնելով այն պնդումները, որոնք մենք կատարել ենք մեր միջնորդություններով՝ գործին այդ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ, այն պնդումները, որոնք քաղաքական մակարդակով ներկայացվել են վարչապետի կողմից, մեզ թույլ են տալիս որոշակի դատողություններ կատարել այն շահերի վերաբերյալ, որոնց սպասարկմանը լծված են ՍԴ-ի այս 7 անդամները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան