Ինձ ասում էր՝ մամ ջան, դու հպարտ քնի, տղեդ պոստը պահում ա, վստահ եմ՝ նրան սպանել են․ մահացած զինվորի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այս տարվա հուլիսի 24-ին Արցախի բանակի մարտական հենակետերից մեկի մոտ՝ չեզոք գոտում, հայտնաբերվել է զինծառայող Վոլոդյա Գալոյանի մարմինը՝ մահացու հրազենային վնասվածքով: Զինծառայողի հարազատները ցանկանում են փաստաբանական օգնություն ստանալ, մինչդեռ, մինչ օրս զինծառայողին որևէ կարգավիճակ, այդ թվում՝ տուժողի, չի տրվել, չնայած այն հանգամանքին, որ նա մահացել է, իսկ հարազատներից որևէ մեկը չի ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ։

Փաստաբան Հայարփի Սարգսյանն ահազանգում է, որ անհնար է դարձել իր ներգրավվումը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ կամ Վոլոդյա Գալոյանի պաշտպան՝ հետմահու պաշտպանություն իրականացնելու նպատակով:

«Ես եմ դաստիարակել, գիտեմ իր հոգեբանությունը, գիտեմ ինչ երեխա եմ ճանապարհել բանակ, ինքը միշտ ասում էր՝ պապ ջան, պիտի ծառայեմ հայրենիքիս, գնամ բանակ։ Ասում էի՝ բա տղա ջան պիտի գնաս ծառայես»,- հիշում է Վոլոդյայի հայրը՝ Համլետ Գալոյանը:

Քննչական կոմիտեն այս դեպքի առթիվ տեղեկացրել է, որ հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վոլոդյա Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Մայրը, սակայն, չի հավատում այս պատմությանը: «Ինքը ինձ ասում էր՝ մամ ջան, դու հպարտ քնի, տղեդ պոստը պահում ա, իսկ վստահ եմ, որ նրան սպանել են, որովհետև գիտեմ՝ ինչ տիպի մարդ եմ մեծացրել։ Ես երբեք չեմ ամաչել նրա արարքների համար։ Իմ տղան հանցագործ չի, ինչպես որ ներկայացնում են։ Նա երբեք ոչ ոքի վրա ձեռք չէր բարձրացնի»,- ասում է Վոլոդյայի մայրը՝ Էլմիրա Սվարյանը։

Որդու հետ վերջին անգամ խոսել է մահվան օրը՝ առավոտյան ժամը 09։10, խնդրել է քեռու տղայի համարը, որ խոսի նրա հետ, խոսել են ու մանրամասն չէր պատմել դիրքերում տեղի ունեցածը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան