Բագրատաշենի անցակետում միջոցառումն իրականացվել է օրենքի համապատասխան, որևէ խախտում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից չի եղել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում առևտրականների հետ տեղի ունեցած միջադեպին: «Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնասպան կլինեն»,- ասաց Վանեցյանը՝ շեշտելով, որ դա սադրանք …

