Իքս պահ պետք է գա, որ եթե ձկնաբուծարանները չհամապատասխանեն չափանիշներին, պիտի փակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Կառավարության օգոստոսի 29-ի նիստում գործադիրն ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության ծրագրում կատարել փոփոխություններ, ըստ որի՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։

Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս քայլով գործադիրը խրախուսում է շրջանառու ջրի օգտագործումը:

«Արարատյան դաշտավայրում, որտեղ կան 116 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը, և այդ ջուրը օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում՝ ձկան արտադրության քանակը»,-ասաց նախարարը։

Նախագծի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ խոսքը նոր թույլտվություններին չի վերաբերում, դրանք չեն լինելու, պարզապես արդեն տրվածների նկատմամբ է իրականացվելու մոնիթորինգ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Ձկնարդյունաբերությունն այսօր տնտեսության կայացած ոլորտներից մեկն է։ Մենք նաև լուրջ ռիսկեր ու պրոբլեմներ ենք ունեցել։ Մենք մի ժամանակ հաշվել էինք, որ տարեկան մեկ միլիարդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք։ Մեր կուրսը շատ հստակ է: Մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մեկ պայմանով՝ համոզվելով, որ դրանց մրցունակությունն ենք ավելացնում, ոչ թե նստեցնում ենք աջակցության թմրանյութի ասեղի վրա, այլ օգնում ենք, որ լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ: Մենք այս ոլորտում շատ լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձենք մի քայլով խնդիրը լուծել, հոնքի տեղը աչքը կհանենք։ Իքս պահ պետք է գա, որ եթե ձկնաբուծարանները չհամապատասխանեն չափանիշներին, պիտի փակվեն: 2023 թիվը վերջին ժամկետն է, որ այս խնդիրը պետք է լուծված լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան