Պարոն Իոաննիսյանի հայտարարությունը պարզապես ծիծաղ է առաջացնում: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ Արթուր Վանեցյանն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն ասել էր. «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են …

