«Մուդիզի» վարկանիշը բյուրեղացնելու համար կարևոր են ներդրումային առաջարկները․ Արտակ Մանուկյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոսի 27-ին «Մուդիզը» ՀՀ սուվերեն վարկանիշը «B1»-ից բարձրացրել է «Ba3» -ի։ Տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով՝ «Մուդիզը» Հայաստանին վարկանիշավորել է նաև 2006 թվականին և նախկինում էլ այդ վարկանիշավորումը մեր տնտեսության միտումներին համահունչ է եղել։

Ըստ Մանուկյանի՝ արտաքին աշխարհից եկող այս ազդակները մեծ վստահություն են ներշնչում և լավ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար, սակայն ներդրումների մեծ աճ ակնկալելու համար պետք է հավելյալ քայլեր ձեռնարկել:

«Այնտեղ մի քանի առանցքային ուղղություններ կան՝ մակրոտնտեսական կայունությունը, ֆինանսական շուկաների կայունությունը, ինչու ոչ, նաև ֆիսկալ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, և այս համատեքստում այն դրական հեռանկարները, որոնք նախատեսվում են, չափազանց կարևոր են հենց հիմա, որովհետև մենք հիմա ունենք հավելյալ գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ. դա պարտատոմսերի թողարկումն է, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների է՛լ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում կարող էինք գեներացնել ավելի ցածր վարկանիշավորման սանդղակում գտնվելով։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մեր հարկատուներն այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար որոշակիորեն ավելի քիչ գումար պետք է վճարեն, քան կվճարեինք, եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»,- ասաց Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ վարկանիշի բարձրացումը հնարավորություն է տվել Հայաստանին մոտենալ Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներին, որոնք մեզանից որոշակիորեն բարձր դիրքերում էին գտնվում։

«Այս վարկանիշը, իհարկե, հավելյալ արտոնություն է, սակայն, որպեսզի բյուրեղացվի, շատ կարևոր են կոնկրետ ներդրումային առաջարկներն ու ներդրումային գրավչությունը, ինչին միտված է Հարկային օրենսգրքի փոփոխությունը»,- ասաց Մանուկյանը։