Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, նաև՝ Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

«Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել  ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը:

Ջերմոցատերերն անդրադարձել են նաև իրենց մտահոգող խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում էին ջերմատներում գազի սակագնի նվազեցմանը (ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը), վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  ներկրվող թունաքիմիկատների որակի վերահսկմանը, ինչպես նաև ջերմատներում արտադրվող գյուղմթերքի իրացման հնարավորությունների ընդլայնմանը:

Մասնակիցներն ընդգծել են մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման և հարկային դաշտում բարեփոխումների իրականացման կարևորությունը:

Քննարկված թեմաների թվում էր նաև տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը:

Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հավաքագրել և հանգամանորեն ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված առկա խոչընդոտների վերացմանը և ջերմոցային տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում: