Քրեական ենթամշակույթ կրողները բանտը համարում են իրենց տունը․ նրանց բոլորին պետք է ուղարկել այնտեղ ապրելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Կառավարությունն այսօր ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ տալով հնարավորություն օրենքով պայքարել քրեական ենթամշակույթ կրողների, քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ։

Նախագծի զեկուցող արդարադատության նախար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այնպիսի արարքների համար, որոնք մարտահրավեր են համարվում հասարակության ու պետության համար։

Այդպիսի պատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։ 

Նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը նկատեց, որ խոսք վերաբերում է «օրենքով գողերին, սխոդկաներին և այս կարգի այլ երևույթներին»։

«Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։