Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռք՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով. Զարեհ Սինանյանը՝ Կիպրոսում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

«Նախևառաջ կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքների միջև տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց Դեմետրիս Սիլուրիսին Կիպրոսի կողմից հայ համայնքին ցուցաբերվող ահռելի աջակցության, ինքնությունը պահելու և ինտերգրվելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Կողմերը քննարկեցին Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր, Ներկայացուցիչների պալատի նախագահը առաջարկեց խթանել Հայաստանի և Կիպրոսի կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ ունեցավ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իմ սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն  ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն, և որը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը»,- նշեց Զարեհ Սինանյանը՝ համառոտ ակնարկ կատարելով Հայաստանի պատմությանն ու այժմյան իրողություններին: Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են նաև եվրոպական երկրներում և Հայաստանն ավելի մոտեցրել ժողովրդավար Եվրոպային, այդ թվում՝ նաև Կիպրոսին: Սինանյանը հավելեց, որ Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռք՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով, և այսօր ոչինչ չի խանգարում, որպեսզի տարբեր երկրներում մեր համայնքներն ավելի սերտ աշխատեն միասին և սատարեն միմյանց:

Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին»,- ասված է հաղորդագրությունում: