Սկսեց ծաղրել վարչապետին՝ մի քանի անգամ նշելով ՀՀ հպարտ քաղաքացի․ փաստաբանը մի դրվագ հիշեց զորամասի իրավաբանի հետ առերես հարցաքննությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«2018 թվականի հունվար ամսին մեկ օրվա զինծառայողը սպայի կողմից սեռական բռնության է ենթարկվել Մարտակերտի զորամասում, այնուհետև Մարտակերտի ռազմական ոստիկանությունում վախի մթնոլորտում փոխել է իր ցուցմունքը՝ թե իբր ինքը սուտ մատնություն է կատարել: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր նրա վնասվածքը»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ներկայացրեց փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ՝ դատաբժշկական փորձաքննությամբ 2018 թվականի դեկտեմբեր ամսին զինծառայողի մոտ հայտնաբերվել են կողերի սերտաճող կոտրվածքներ, որի կապակցությամբ տրվել է նոր հաղորդում, հարուցվել է քրեական գործ, զինծառայողը ճանաչվել է տուժող՝ պնդելով իր առաջին հաղորդումը, որի համաձայն՝ սպայի կողմից մի քանի անգամ ենթարկվել է սեռական բռնության, որի ժամանակ նաև ծեծի է ենթարկվել, արդյունքում ստացել է նաև կողերի կոտրվածք: Այժմ ընթանում է նախաքննություն:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը պատմեց, որ օրեր առաջ՝ օգոստոսի 27-ին, Մարտակերտի քննչական բաժնում տեղի է ունեցել առերեսում հարցաքննություններ, որոնցից նա առանձնացրեց զորամասի իրավաբանի հետ առերեսումը:

«Նախ՝ իմ վստահորդ – զինծառայողի նկատմամբ իմ ներկայությամբ բարձրաձայն վիրավորանք հնչեցրեց՝ նրան անվանելով թուլամորթ կամքի տեր, իսկ երբ փորձեցի դիտողություն անել, քանի որ քննիչը անգործություն էր դրսևորում, այդ ժամանակ սպան ինձ սկսեց կոպտել, ինձ անվանեց Ձեր նմանները, հետո սկսեց ինձ հետ «դու»-ով խոսել, վիրավորական բառ հնչեցրեց քթի տակ, երբ փորձեցի բացատրություն պահանջել, նշեցի, որ նույնիսկ վարչապետին կբողոքեմ, ասաց, թե ինքն էլ իմ դեմ կբողոքի իր հետ ձեռքով-ոտքով խոսելու համար, ինչն անհասկանալի էր, և սկսեց ծաղրել վարչապետին՝ ծաղրական տոնով մի քանի անգամ իր արտահայտություններով նշելով ՀՀ հպարտ քաղաքացի, ինչը ևս անտեսվեց քննիչի կողմից: Քիչ էր մնում՝ նույնիսկ հարվածեր ինձ, այնքան չարությամբ էր լցված»,- հիշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան