ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: «Պայմանավորվածության համաձայն՝ նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ …

